Եվրոպական առաջատար AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերը առաջարկում է իր ծառայությունները՝
  • ինքնաթիռների և ուղղաթիռների վարձակալություն,
  • ցանկացած ուղղությամբ չարտերային թռիչքների կազմակերպում,
  • ինքնաթիռների ձեռքբերում, կառուցում և թյունինգ:
Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Նիցցայում: Նա ներկայացուցչություններ ունի նաև Եվրոպայի այլ քաղաքներում, Ռուսաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը  համագործակցում է բոլոր մայրցամաքների օդանավակայանների հետ և ունի հասանելիություն մասնավոր ինքնաթիռների համաշխարհային բազային: AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերը իր հաճախորդներին է առաջարկում օդանավերի առցանց ամրագրման հարմար համակարգ: Ընկերության հիմնական կայքէջում հնարավոր է պատվիրել մասնավոր ինքնաթիռ կամ ուղղաթիռ, Ձեր հայեցողությամբ լրացուցիչ ծառայություններ, կնքել էլեկտրոնային պայմանագիր և վճարել թռիչքի համար: Գործընթացը տևում է ոչ ավելի, քան 15 րոպե, իսկ ընկերության մենեջերը կապի մեջ է շուրջօրյա:

Գործունեության լայն շրջանակ

 Ֆրանսիայում և Մոնակոյում մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները՝
  • ուղիղ չվերթներ դեպի աշխարհի ցանկացած կետ,
  • ուղղաթիռ-տաքսի քաղաքների միջև,
  • օդային էքսկուրսիաներ,
  • բեռնափոխադրումներ,
  • բժշկական նպատակներով թռիչքներ,
  • ուղղաթիռով վայրէջք զբոսանավի, տան տանիքի վրա, լեռներում,
  • երկնքում տոնական միջոցառումների անցկացում,
  • օդանավերի թյունինգ,
  • ինքնաթիռների և ուղղաթիռների վաճառք,
  • օդանավերի կառուցում զրոյից:
AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ: Դա նշանակում է, որ մեր վրա ենք վերցնում թռիչքի սկզբից մինչև վերջ կազմակերպումը՝ լուծելով բոլոր ուղեկցող խնդիրները: Հաճախորդը ստիպված չէ դիմելու տասնյակ տարբեր ընկերությունների և վատնել իր ժամանակն ու գումարները: Եթե խոսքը վերաբերվում է ինքնաթիռի ձեռքբերմանը, ապա յուրաքանչյուր էտապում մենք կգտնենք անհրաժեշտ մասնագետներին, որոնք կլուծեն կոնկրետ խնդիրներ: Պատվիրելով միանգամյա թռիչք, Դուք կարող եք ընկերության աշխատակցին հանձնարարել նաև– մինչև օդանավակայան ավտոմեքենայով փոխադրման կազմակերպումը,– վիզաների և բժշկական ապահովագրության ձևակերպումը,– հյուրանոցային համարների ամրագրումը,– ցանկալի ռեստորանից օդանավ ուտեստների առաքում,– ժամանման քաղաքում կոնսյերժ ծառայություն և այլն:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության հետ համագործակցության առավելությունները

 
  1. 15 տարի բիզնես ավիացիայի շուկայում:
  2. 2017 թվականին Եվրոպայում բժշկական փոխադրումների առաջատար:
  3. հեղինակավոր EBAA (European Business Aviation Association), NBAA (National Business Aviation Association) բիզնես ավիացիոն ասոցիացիաների և առաջատար Avinode չարտերային ցանցի անդամ:
  4. Ժամանակակից առցանց ծառայություններ. ինքնաթիռի վարձակալությունը ընդամենը 15 րոպե է տևում:
  5. Իրավաբանական աջակցություն. ցանկացած գործարքի իրավական մաքրության ապահովում:
  6. Ուղիղ չվերթների կազմակերպում ցանկացած ուղղությամբ՝ ներառյալ հազվագյուտ և բարդ:
  7. Անհրաժեշտության դեպքում համակցված փոխադրումներ (ինքնաթիռ + ուղղաթիռ, ուղղաթիռ + զբոսանավ):
  8. Հաճախորդների գաղտնիության ապահովում:
  9. Ռուսերեն և եվրոպական հիմնական լեզուներով խոսող աշխատակիցներ:
  10. Ավիաբրոքերը ավել գումար չի վերցնում մասնավոր թռիչքների համար և առաջարկում է դրանք ավիաընկերությունների կամ օդանավի սեփականատիրոջ նշանակած արժեքով:
 Մասնավոր ինքնաթիռով կամ ուղղաթիռով թռիչքը ենթադրում է
  • հարմարավետության բարձր մակարդակ,
  • ուղիղ թռիչք դեպի անհրաժեշտ քաղաք,
  • ժամանում նշված ժամանակին,
  • նպատակներին արագ հասնելու հնարավորություն,
  • բարձր կարգավիճակի ընդգծում:
 AVIAV TM- ը (Cofrance SARL) կդառնա Ձեր հուսալի գործընկերը, կդարձնի բիզնես ավիացիայի աշխարհը հասկանալի և հասանելի, կօգնի հասնել նոր հաջողությունների և բարձունքների: 

Մեր հաճախորդների արձագանքները

 Ընկերներ, մենք սիրում ենք Ձեզ: Ֆրանսիայում  միշտ Ձեզ հետ ենք: Հաջողություններ Ձեզ և նոր ձեռքբերումներ:Ձեր Ռոման և ԻՆՎ, Տաշքենդ Պատվիրել էինք Cofrance SARL ընկերությանը հարսանիքի համար թռիչք՝ Սանկտ Պետերբուրգից դեպի Փարիզ: Չվերթի կազմակերպումը գերազանց ենք գնահատում. ամեն ինչ հստակ էր, ոչ մի տեղ ստիպված չեղանք անգամ մեկ րոպե սպասել, և նույնիսկ նվերներ մեզ արեցին: Շատ հաճելի էր, շնորհակալություն:Արսեն և Նիկոլ, Սանկտ Պետերբուրգ Դեռ պատրաստ չենք մասնավոր ինքնաթիռ պատվիրել, բայց դրա փոխարեն  կարողացանք վայելել AVIAV TM (Cofrance SARL)-ի միջոցով Նիցցայով և Մոնակոյով կազմակերպված ուղղաթիռային էքսկուրսիան: Պատրաստվում ենք մյուս անգամ ավելի հեռու ուղևորության:Աննա, Ելենա, Եկատերինա, Սարատով, Մոսկվա AVIAV TM- ի շնորհիվ Ֆրանսիայում բիզնես ավիացիան գտնվում է բարձր մակարդակի վրա: Այն բիզնեսի զարգացման համար գերազանց տարբերակ է, եթե գիտեք, թե ինչպես օգտվել դրանից և ունեք համապատասխան ֆինանսական միջոցներ: Ես ուրախ եմ, որ այստեղ ինձ հասկանում են կես բառից: Շնորհակալություն, Ձեզ հետ համագործակցությունը  հարմարավետ է:Արմեն, Ժնև